Այսօր: Ուրբաթ, 22 Մարտի 2019թ.
Երասխի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ ԵՐԱՍԽ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
18.03.19 ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ

Սույն թվականի մարտի 15-ին կայացավ Երասխ համայնքի ավագանու 2-րդ հերթական նիստը որի ընացքում քննարկվեցին ՀՀ Կառավարության կողմից տրամադրվող սուբվենցիայի ծրագրերից օգտվելու մասին, և  0.06709հա մակերեսով հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու և ուղղակի վաճառքով տիրապետողին օտարելու մասին: 

12.03.19 ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ

Տեղեկացնում ենք, որ սույն թվականի մարտի 15-ին ժամը 15:00-ին տեղի կունենա Երասխ համայնքի ավագանու հերթական նիստը:

23.02.19 Արարատի մարզում մի շարք ճանապարհներ կբարեկարգվեն

Ինչպես հայտնի է, շաբաթներ առաջ Արարատի մարզի Դվին համայնքի բնակիչները փակել էին Հյուսիս-հարավ մայրուղին՝ պահանջելով բարեկարգել ճանապարհները։ 
Տեղեկացնում ենք, որ ինչպես մարզպետ Գարիկ Սարգսյանը բողոքի ակցիա իրականացնող գյուղացիներին խոստացել էր, առաջիկայում Նորաշեն-Դվին ավտոճանապարհի 2,0 կմ հատվածը կբարեկարգվի։
Բացի այդ, հայտնում ենք, որ նախատեսվում է մարզում այլ ճանապարհների բարեկարգում ևս: Առաջիկայում կբարեկարգվի նաև Արտաշատ-Վերին Արտաշատ-Նորաշեն ճանապարհահատվածի 1,0 կմ-ը, Դեղձուտի ճանապարհահատվածը, Արտաշատ-Վերին Արտաշատ-Հնաբերդ-Գետազատ ճանապարհահատվածի 2,3 կմ-ը, ինչպես նաև Այգեզարդ համայնքի ճանապարհահատվածը։

23.02.19 Մասիսում տեղադրվել է էլեկտրոնային գրադարան

Մասիսի զարգացման հիմնադրամի և AFFA (Adibekyan family foundation for advanement) բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ՝ Մասիսի երիտասարդական կենտրոնի բակում տեղադրվել է էլեկտրոնային գրադարան:

Էլեկտրոնային գրադարան ստեղծելու գաղափարը քաղաքի ակտիվիստ Աշոտ Բաղդասարյանինն է:

«Շնորհակալ եմ Մասիսի զարգացման հիմնադրամին և AFFA հիմնադրամին իմ նախաձեռնությունը կյանքի կոչելու համար: Սա քաղաքի զարգացման համար մեծ քայլ է: Գրադարանի վրա կա 100 գիրք: Վրան գրված են հեղինակների և գրքերի անունները, ներքևում QR կոդը, որը սկանավորելուց հետո ներբեռնում ենք հեռախոսի մեջ»,- ասել է Աշոտ Բաղդասարյանը:

14.01.19 ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ

Տեղեկացնում ենք, որ սույն թվականի հունվարի 17-ին ժամը 14:30-ին Երասխի համայնքապետարանում տեղի կունենա Երասխ համայնքի ավագանու հերթական նիստը:

1 2


Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, գ.Երասխ, Երևանյան խճուղի 8/2

(093)980011

yeraskh.ararat@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՐԱՍԽԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.02
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner